Ղրիմում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ն։
Հաղորդվում է, որ ուժգին պայթյուններ են լսվել Ջանկոյ քաղաքում և Օկտյաբրսկոե գյուղում։
Ռուսական կողմը հայտարարել է, որ պայթյունները, որոնք լսել են Ջանկոյ քաղաքի և Օկտյաբրսկոյե գյուղի բնակիչները, կապված են զինամթերքի ոչնչացման հետ։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի