Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը թույլ է տվել կալանավորել արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Սինելնիկով-Մուրիլևին՝ խարդախության կասկածանքով։
«Ս.Գ.Սինելնիկով-Մուրիլևի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին դիմումը բավարարվել է»,- ասվում է դատարանի կայքում։ Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159 օրենքի 4-րդ մասով։
Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին Սինելնիկով-Մուրիլևի ձերբակալության մասին։ Քրեական գործի մանրամասները դատարանի մամուլի ծառայությունից պարզաբանել չհաջողվեց։
Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան բարձրագույն ուսումնական հաստատություն է Մոսկվայում, որը պատրաստում է մասնագետներ արտաքին տնտեսական գործունեության համար: Սինելնիկով-Մուրիլևը ակադեմիայի ռեկտորն է 2007 թվականից։