News Image

ԱՄՆ-ը ոչնչացրել է իր քիմիական զենքի վերջին պաշարները․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Նախագահ Ջո Բայդենի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Նշվում է, որ ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի:

Ջո Բայդենը կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն միացել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային, անել դա: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունները խախտելու համար։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է ԱՄՆ-ում զենքի ոչնչացման փաստը

Share