ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհին՝ 29-ամյա Նաոմի Բայդենը, օրն անցկացրել է Թուրքիայի լողափերից մեկում։
Այս մասին շաբաթ օրը հայտնել է Hurriyet թերթը։
Հանթեր Բայդենի դուստրը հանգստանում էր Թուրքիայի արևմտյան ափի մոտ՝ Իզմիրի մոտ գտնվող Չեշմե հանգստավայրում։ Հաղորդվում է, որ նա հանգստավայր է ժամանել ընկերների հետ։ Աղջիկները առանձին տաղավար են վարձել Չեշմեի ավազոտ լողափերից մեկի տարածքում։
Նաոմի Բայդենին ուղեկցում էին անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ։ Անվտանգության աշխատակիցները նախապես զննել են տաղավարը, որտեղ հանգստացել են աղջիկները, ինչպես նաև ուղեկցել են ամերիկացի առաջնորդի թոռնուհուն դեպի ծովափ, երբ նա գնացել է ծովում լողալու։
Նաոմին սոցիալական ցանցերում դեռևս չի հրապարակել Թուրքիայում անցկացրած հանգստի լուսանկարները, թեև շատ է լուսանկարվել Չեշմեում։ Այնուամենայնիվ, նրա էջերում կան լուսանկարներ Իտալիայում արձակուրդից, որտեղ նա եղել է այս շաբաթվա սկզբին:
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի