ԱՄՆ-ը մտադիր է հետաձգել Wagner-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին, հայտնում է The Wall Street Journal-ը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտավախություն ունի, որ նոր պատժամիջոցներ սահմանելով՝ կարող է «անցնել» Ռուսաստանի ղեկավարության կողմը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հունիսի 27-ին պլանավորում էր նոր պատժամիջոցներ կիրառել Wagner-ի դեմ՝ Աֆրիկայում նրա գործունեության պատճառով։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի