ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանն արգելել է նյութեր հրապարակել, որոնք ապացույց են հանդիսանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործով։ Վերջինս մեղադրվում է գաղտնի փաստաթղթերի անօրինական պահպանման մեջ։
Այսպիսով, դատարանը բավարարել է միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
Խոսքը գնում է այն բոլոր չգաղտնազերծված ապացույցների մասին, որոնք տրամադրել է մեղադրող կողմը։
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի