Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնությանը, փաստաթղթի մանրամասների վերջնական մշակման գործընթացը շարունակվում է։
Այս մասին հաղորդում է İRNA գործակալությունը՝ հղում անելով Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ հարցազրույցին։
«Կարող եմ ասել, որ մոտ են գերիների փոխանակման համաձայնագրի կնքմանը, և, հավանաբար, մնում է միայն տեխնիկական հարցերի քննարկումը»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ զգում է Վաշինգտոնի և Թեհրանի մտադրությունների լրջությունը միջուկային հարցերի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, քանի որ «բանակցողները փորձում են փրկել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը»։
Նշելով, որ ներկայումս դրական մթնոլորտ է տիրում Իրանի միջուկային գործունեության շուրջ, Օմանի ԱԳ նախարարն ասել է. (Իրանը) նույնպես պատրաստ կլինի դա անել»։
Հիշեցնենք, որ Իրանում պահվող մի քանի ամերիկացիներից մեկը ամերիկա-իրանական երկքաղաքացիություն ունեցող գործարար Սիամաք Նամազին է, ով 2016 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության և ԱՄՆ կառավարության հետ համագործակցելու համար։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի