Միացյալ Նահանգները դիմադրում է Չինաստանի ջանքերին, որոնք կապված են արտերկրում իր հետախուզական և ռազմական գործունեության հետ:
Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Պեկին կատարելիք այցին, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Հնդկաստանի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հարցերով համակարգող Կուրտ Քեմփբելը։ ՏԱՍՍ.
Ամերիկացի առաջնորդի խորհրդականի խոսքով՝ Պեկինը փորձում է «ընդլայնել հետախուզական գործողությունները» արտասահմանում, ստեղծել իր նոր «ռազմական օբյեկտները» այլ երկրներում, ինչպես նաև համալիրներ՝ կապված չինական տիեզերական ծրագրի հետ։ «Եվ մենք պայքարում ենք այդ ջանքերի դեմ գլոբալ մասշտաբով, շատ տեղերում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում: Ես չեմ խորանա բոլոր մանրամասների մեջ, ուղղակի կասեմ, որ, ըստ մեր վերլուծաբանների, շատ տեղերում մենք խոչընդոտներ ենք ստեղծել հավակնությունների համար. չինական կողմը դանդաղեցրել է դրանց իրականացման տեմպերը կամ նույնիսկ դադարեցրել դրանք»,- ասել է Քեմփբելը։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի