ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ Կառավարության նախորդ նիստին վերջնականապես հաստատել են երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը:
«Այն այսուհետև պետական նպաստ է համարվում»,- ասել է Թորոսյանը:
Նա նաև ներկայացրել է, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ ինչքան գումար է տրամադրվում ընտանիքին երրորդ երեխայի ծննդյան համար, եթե ամսական նպաստի չափը 50 հազար դրամ է:
«Նպաստի շնորհիվ մենք արդեն ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ ընտանիքների համար»,- հավելել է նախարարը: