Վերջին 10 տարիների ընթացքում 2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը միանշանակ ազդել է փոսերի գոյացման վրա:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ դա է եղել փոսերի առաջացման հիմնական պատճառը:
«2025թ․-ին 2024-ի համեմատ 2,5 անգամ ավելի աղ ու ավազով մշակում է եղել՝ պայմանավորված առատ ձնով։
Այն փողոցներում, որտեղ 2024-25թթ․ իրականացրել ենք միջին նորոգում և փոսալցման աշխատանքներ, գրեթե չկան փոսեր, չնայած նույն քանակի աղ ու ավազ լցվել է: Դա պայմանավորված է նրանով, որ որքան թարմ է միջին նորոգումն ու փոսալցումը՝ այդքան փոսերը քիչ են, կամ էլ ընդհանրապես չկան: Նախորդ տարի փոսալցում ենք իրականացրել Էրեբունի փողոցում, Վաղարշյան փողոցում, Գայի պողոտայում, ինքներդ շրջեք ու կտեսնեք, որ այդ հատվածներում չկան որևէ խնդիրներ»,- նշել է նա: