News Image

Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթով խափանման միջոցի վերացումը Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։

ՀՀ գլխավոր դատախազությունից  հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ որոշումը բողոքարկվելու է. դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Share