ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով մի քանի կառույց, որոնց վրա ՀԷՑ-ը մեծ գումարների հավելագրումներ է կատարել:
«Սևանի համայնքապետարանը Հայաստանի ամենահարուստ կառույցներից չէ, համայնքը հազար ու մի խնդիր ունի. համայնքապետարանի վրա 1 մլն 100 հազար դրամ ավել հոսանքի վճար է գրվել:
Հալիձորի մանկապարտեզի վրա՝ 250 հազար դրամ հոսանքի ավել գումար, Շամբի միջնակարգ դպրոց՝ 130 հազար դրամ»,- ասել է Ալեքսանյանն ու հավելել, որ անգամ միլիոնների ու միլիարդների մեջ անկուշտը երբեք չի կարող կշտանլ։