News Image

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Խուդաթյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդլայնվող օրակարգը։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից են գործընկերների հետ ակտիվ երկխոսության միջոցով թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար ներառական կապակցվածության օրակարգի առաջմղումն ու իրագործումը։

Հանդիպման ժամանակ նախարար Խուդաթյանը պարոն Կուպմանին է ներկայացրել տարածաշրջանում ապաշրջափակման համատեքստում Հայաստանում նոր ենթակառուցվածքների կառուցման և ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկաթուղային և ճանապարհային սահմանային ենթակառուցվածքներին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առաջնահերթ անելիքներին։

Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։

Share