Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025թ․ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում՝
- օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում 545 պետական գրանցման գործ է ուսումնասիրվել։ Արդյունքում պետական բյուջեում ապահովվել է 19 մլն 820 հազար դրամ մուտք,
- լրացուցիչ վճարի դիմաց կազմվել է շուրջ 369 գործով գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ: Արդյունքում հավաքագրվել և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 8 մլն դրամ,
- միասնական գրանցամատյանից տեղեկություններն արագացված կարգով տրամադրելու համար ընդհանուր առմամբ ապահովվել է 6 մլն 800 հազար դրամ մուտք պետական բյուջե։
Գործակալությունում կատարվել է շուրջ 75 հազար 440 գրանցում/հաշվառում, որից՝
- 39 հազար 565-ը անհատ ձեռնարկատերերի հաշվառում (այդ թվում՝ փոփոխություն),
- սկզբնական գրանցում են ստացել մոտ 9400 ՍՊԸ, 89 ՓԲԸ, 3 ԲԲԸ, 402 ՀԿ․
- 4 կուսակցություն, 88 հիմնադրամ և այլն:
2025թ․ ընթացքում իրականացվել է մոտ 25 հազար իրավաբանական անձի փոփոխության պետական գրանցում։
Գործակալության պետ Տաթև Մկրտչյանը զեկուցել է, որ Կենտրոնական բանկ է ներկայացվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով տեղեկացման ենթակա համարվող գործարքների վերաբերյալ 597 հաշվետվություն։
Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Գործակալության կարիքներն ու առաջնահերթությունները: