ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:
Հրատապ
- Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք
- Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին
- Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր
- Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել
- 2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը ազդել է փոսերի գոյացման վրա. Արմեն Փամբուխչյան