News Image

Ավինյանը հանձնարարել է ինտենսիվ վերահսկել քաղաքում ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ինտենսիվ վերահսկել քաղաքում ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները։

«Առաջարկում եմ, որ վերահսկողությունը որոշակի ինտենսիվությամբ փորձաքննություններ իրականացնի տարբեր աշխատանքներում, որպեսզի հասկանանք՝ որակն ինչպես է։

Առաջին հայացքից հիմնական փողոցների վրա ոնց որ թե խնդիր շատ չենք ունենում, բայց տարածված տեսանյութերով՝ մեկ-երկու դեպքով տարածվում է, թե ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում։ 1-2 դեպքով է այդպես տեղի ունենում»,- ասել է նա։

Share