«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.
ԱՄՆ Կոնգրեսում աշխատանքային հանդիպում
ԱՄՆ Կոնգրեսի իր գրասենյակում բովանդակային աշխատանքային քննարկում ոգնեցա Տեխասից կոնգրեսական Ռենդի Վեբերի հետ։
Ներկայացրեցի Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները և տարածաշրջանային զարգացումները: Քննարկեցինք նաև մեր ժողովուրդներին միավորող քրիստոնեական քաղաքակրթական հիմքերը և հավատքի դերը պետական մտածողության մեջ։
Կոնգրեսական Վեբերը կիսվեց իր հավատքի ճանապարհով՝ նշելով Քրիստոսի դերը իր կյանքում։ Մեր վերջին համատեղ ելույթը Ազգային Աղոթքի և Ապաշխարության միջոցառման ժամանակ ցույց տվեց, թե ինչ ուժ կարող է ունենալ հավատքով ասված աղոթքը․ նրա աղոթքը բառացիորեն հուզեց դահլիճը — և ինձ։
Մեզ միավորում է նաև հարգանքը նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ։ Որպես Կալիֆորնիայում երկար տարիներ ապրած մարդ՝ այդ ժառանգությունը ինձ համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։
Հանդիպման ավարտին նրան հրավիրեցի Հայաստան՝ շարունակելու երկխոսությունը արդեն Երևանում։
Այսպիսի հանդիպումները կարևոր են Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգի խորացման և Կոնգրեսի ներսում Հայաստանի շուրջ հստակ պատկերացում ձևավորելու համար։ Այդ օրակարգը կառուցվում է ոչ միայն շահերի, այլ նաև արժեքների վրա։