News Image

Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, բայց գյումրեցին առաջվա «միամիտը» չէ. Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն:

«Ակնհայտ է, որ Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, թե լեզվի սայթաքում են ունեցել՝ Գյումրին անվանելով «գյուղ», բայց համոզված եմ` դա իրենց ենթագիտակցության մեջ դաջված է:

Ապացույցն իրենց տերերի վերաբերմունքն է ՀԷՑ-ի միջոցով Գյումրուն ու գյումրեցուն: 

Փտած 50-ամյա փայտյա հենասյուներ, կիսախարխուլ ենթակայաններ, բարոյապես և տեխնիկապես մաշված սարքավորումներ, 50-ականների ավտոպարկ, 60-ականների անցակետ, 70-ականների սանհանգույց։

Գյումրին ձեզ համար խոպան չէ:

Գյումրեցին էլ առաջվա «միամիտը» չէ»»,- գրել է Մինասյանը:

Share