News Image

Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասն ու բացառիկ օրինակը. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Մայր Աթոռի տեղեկատվական հրապարակումներից մեկի տեսապատճենը՝ ՀՅԴ պատվիրակությանն ընդունելու մասին:

«Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասը:

Ով չգիտի, ասեմ՝ Անթիլիասի պատրիարքությունը գտնվում է դաշնակցության ուղիղ հսկողության ու ազդեցության տակ: Ուրեմն, տասնամյակներ շարունակ Անթիլիասի և Էջմիածնի միջև պատերազմ է Սփյուռքում ազդեցությունները մեծացնելու համար՝ էլ ծեծկռտուքներ, էլ իրար վրա բողոքներ տարբեր երկրների կառավարություններին, էլ իրարից եկեղեցիների շենքերի ու տարածքների խլում, էլ հավատացյալ փախցնել և այլն:

90-ականներից փորձ արվեց միավորելու երկու աթոռները՝ ունենալու միասնական եկեղեցի, բայց դաշնակցականներն ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա: Ու հիմա եկել են Կտրիճ Ներսիսյանի մոտ եկեղեցին փրկելու «ազգադավներից»: Հիրավի, երեսպաշտության բացառիկ օրինակ»,- գրել է Հարությունյանը:

Share