Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն:
«Գյուղը ձեր Կալուգայի Նիժնի Տաբռն է:
Ձեր խոսույթն ուղիղ ապացույցն է նրա, որ դուք Ռուսաստանից եկած հյուր եք և ոչ մի օրգանական կապ չունեք հայ ժողովրդի հետ:
Հայաստանից կտրվածներն ու Հայաստանի մասին պատկերացում չունեցողներն ուզում են պատասխանատվություն վերցնել, չպատկերացնելով Հայաստանի քաղաքների, գյուղերի տեղն ու դերը:
Հուսանք ձեր ինքնաթիռի տոմսերը հետադարձով են գնել ձեր տերերը, այլապես հունիսի 8-ին ինքներդ եք դա անելու ձեր հայրենիք վերադառնալու համար։
Ճիշտ կանեք՝ օր առաջ հասնեք ձեր Կալուգաներն ու Նիժնի Տաբռը և քիչ կխայտառակվեք ու մի ոտք շուտ տանը կլինեք»,- գրել է Հարությունյանը։