News Image

ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ և շարունակի իր հրթիռային ծրագիրը։

Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը կրկնել է այն միտքը, որ Մերձավոր Արևելքի կարգավորումը չէր լինի առանց ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու։

Ըստ Թրամփի՝ Իրանը «կարող է փորձել» շարունակել իր միջուկային ծրագիրը։

«Նրանցից երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, բայց եթե նրանք ցանկանում են վերականգնվել առանց մեզ հետ համաձայնության, ապա մենք այն նույնպես կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները», - պնդել է ԱՄՆ նախագահը։

Share