Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միությունը վերականգնելու մտադրություն չունի. դա աշխարհաքաղաքական առումով անհնար է։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինը չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ-ը, քանի որ դա անհնար է։ Եվ նա ինքը բազմիցս ասել է այդ մասին։ Եվ այս մասին խոսելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ԱՊՀ-ում մեր գործընկերների, մեր դաշնակիցների նկատմամբ։ Ըստ երևույթին՝ պարոն Մերցը տեղյակ չէ դրա մասին»,- հավելել է Կրեմլի խոսնակը։