News Image

Ռուսաստանը Թրամփի պլանը ստացել է, բայց ոչ պաշտոնական ուղիներով․ Լավրով

Մոսկվան դեռևս պաշտոնական խողովակներով չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, սակայն Ռուսաստանը պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը պարզաբանել է, որ ռուսական կողմն ունի փաստաթուղթը, բայց ստացել է այն ոչ պաշտոնապես։

«Մենք այն ունենք, բայց ոչ պաշտոնական խողովակներով։ Այն պաշտոնապես մեզ չի փոխանցվել, բայց մենք պատրաստ ենք, ինչպես ասել է նախագահը, քննարկել կոնկրետ ձևակերպումները»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ ծրագրի մի շարք հարցեր պահանջում են պարզաբանում։

 

Share