Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին 35 տարիների ընթացքում շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։
«Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար», - հավելել է Կոբախիձեն։