News Image

Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի Պետության իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։

Այս մասին հայտնել է Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեսպանության ֆեյսբուքյան, ինստագրամյան կամ X-ի պաշտոնական օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+965) 25322175, (+965) 90065454, (+965) 25322174»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Share