News Image

Կարող է պարզվի քարտեզի վրա կա Հայաստան, իսկ Ադրբեջան չկա. անիմաստ թեմա է. Փաշինյան

Ոչ մեկ չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է խոսքը, և եթե այդ քարտեզը լրագրողները հանեին, օրինակ, կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար, օրինակ կարող է պարզվել՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էլ չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք և ինչու միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական այդ քարտեզներում ոչ Հայաստանի Հանապետություն կա, ոչ Ադրբեջանի Հանրապետություն: Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, առավել ևս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»,- նշել է վարչապետը:

 

Share