ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանի «վտանգավոր քայլերին» դիվանագիտական և սահմանափակող միջոցներով հակազդելը լավագույն տարբերակն է ստեղծված իրավիճակում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նրա խոսքով, այս ֆոնին Վաշինգտոնը հավանություն է տալիս Թեհրանի հետ փոխգործակցության կարգավորմանն ուղղված Էր Ռիադի գործողություններին։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը, որը լրացվում է տնտեսական ճնշման միջոցներով, զսպումներով և ուժեղ պաշտպանական համագործակցությամբ, լավագույն միջոցն է այս վտանգավոր գործողությունները զսպելու համար: Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիայի դեէսկալացիայի ջանքերին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բլինկենը։
Համապատասխան հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի ղեկավարը Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո։ Ինչպես նշել է Բլինկենը, ԱՄՆ-ը դրական է վերաբերվում Իրանի հետ հարաբերությունները կայունացնելու Սաուդյան Արաբիայի փորձերին:
Թարգմանությունը՝ Խոսնակ Լրատվականի