Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխատանքի հերոս» կոչում է շնորհել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին խաղացող Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին՝ ռուսական ֆուտբոլի մասսայականացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար:
Հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման հարթակում:
«Պետությանը մատուցած հատուկ ծառայությունների և ռուսական ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար Ռուսաստանի Դաշնության «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհվում Ռուսաստանի ֆուտբոլային միության Ֆուտբոլի սպորտային ֆեդերացիայի համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին», - նշվում է փաստաթղթում: