News Image

Ի՞նչ է անում ԱՄՆ-ը Թրամփի դեմ

ԱՄՆ-ի դաշնային դատախազները ծանուցել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ նրա նկատմամբ քրեական հետաքննություն է սկսվել։

Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց խոսքով, երկրի նախկին ղեկավարին նամակ է ուղարկվել, որով նա տեղեկացվել է վարույթի մասին։ Շաբաթվա սկզբին Թրամփի փաստաբանները հանդիպել են ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք միաժամանակ ծառայում են որպես երկրի գլխավոր դատախազություն։

ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ջեք Սմիթը ներկայումս հետաքննում է ԱՄՆ նախկին առաջնորդի կողմից գաղտնի փաստաթղթերի սխալ վարումը:

Հրատարակության տվյալներով՝ ծանուցման հետ կապված՝ Սմիթը կարող է որոշել Թրամփին քրեական գործով մեղադրանք առաջադրել։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share