News Image

Իլոն Մասկի հորը մեղադրել են իր երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ

Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, երեք անգամ մեղադրվել է իր որդեգրած և կենսաբանական երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ոստիկանության և դատարանի գրառումներին, ինչպես նաև Մասկ ավագի հարազատների հայտարարություններին։

Հրապարակումը նշում է, որ Էրոլ Մասկի դեմ անցկացվել է երեք առանձին հետաքննություն, որոնցից երկուսն այժմ փակվել են, իսկ երրորդի արդյունքը անհայտ է։

Հրապարակման համաձայն՝ Մասկ ավագի ընտանիքի անդամները նրան մեղադրել են իր հինգ կենսաբանական երեխաների և որդեգրած դստեր նկատմամբ սեռական բռնության մեջ, որն այդ ժամանակ չորս տարեկան էր։
 

Խոսնակ Լրատվական

Share