Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջին անդամները ժամանել են Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե նահանգ՝ զենքը հանձնելու համար։
Զինաթափումը տեղի է ունենում Քասանա լեռան ստորոտում գտնվող քարանձավում, Սուլեյմանիե տանող ճանապարհից ոչ հեռու։
CNN Turk-ը հավելում է, որ քրդերն իրենց զենքերը նետում են կրակի մեջ՝ թուրքական և իրաքյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների ներկայությամբ: