Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը և ասել, որ կառավարությունը ժամանակ չի վատնի ընդդիմության «շոուի» վրա։
Այս մասին հայտարարել է իր կուսակցության նախկին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Էրդողանն ասել է, որ ընդդիմությունը փորձում է «քաղաքական մանիպուլյացիա» ստեղծել և ընդգծել, որ կառավարությունը ժամանակ չի վատնի նման հարցերի վրա։
«Մենք ընդդիմության շոուի համար ժամանակ չունենք, նրանք փորձում են ներքին կռիվը կամ օրենքի դեմ պայքարը ներկայացնել որպես ամբողջ երկրի խնդիր»,- ասել է Թուրքիայի նախագահը։