News Image

Օկուպացված Արցախն ադրբեջանցիների համար դարձել է գերեզմանատեղի, այնտեղ վերահուղարկավորություններ են կատարվում (տեսանյութ)

Ադրբեջանը շարունակում է իր զեղծարարությունների շարքը։  Մամուլում պարբերաբար հայտնվում են կեղծ տեղեկություններ,  իբր հայտնաբերվել է  1992 թ․ Իվանյան համայնքի (Խոջալու)  մարտերում անհետ կորածների մասունքներ։ Կատարվում է վերահուղարկավորություն և նմանատիպ այլ բեմադրված տեսարաններ։

Վերջին հուղարկավորությունը կատարվել է նախօրեին։ Իբր, վերջերս օկուպացված Արցախի Իվանյան համայնքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ենթադրյալ Ակիֆ Սեյդուլլա Մահմուդովի աճյունը, որը համարվում էր անհետ կորած սկսած 1992 թ․ փետրվարի 26–ից։ Նրան հուղարկավորել են իր ծննդավայրում։

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Share