News Image

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ

Մոսկվան հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպումը ՌԴ մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա:  

Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։  

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու Մոսկվայի հարթակ հետագա երկխոսության համար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։

Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Նման միջոցառման ժամկետների մասին մենք ժամանակին կհայտարարենք»,- լրագրողներին ասել է նա։

Share