Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհավորել է ադրբեջանցիներին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում «հաղթանակի» կապակցությամբ։ Այս մասին դեսպանը գրել է իր թվիթերյան էջում:
«Շնորհավորում ենք բարեկամ Ադրբեջանին ՛՛Հաղթանակի օրվա՛՛ (չակերտները-խմբ.) կապակցությամբ։ 44-օրյա պատերազմում ՛՛տարած հաղթանակը՛՛ կարևոր քայլ է հետխորհրդային տարածքում այլ հակամարտությունների վերացման ճանապարհին և Ուկրաինային մոտեցնում է հաղթանակին», - ասված է գրառման մեջ։