News Image

104 հազար 200 արցախցի արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից 104 հազար 200-ին արդեն փոխանցվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն: Նրանցից չափահաս է 75 հազար 725 անձ, անչափահաս անձանց թիվը կազմում է 28 հազար 475: 

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության շրջանակում 92 հազար 525 անձի տվյալ Միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է վճարման համար, որից 5358-ը՝ 10 000 դրամ, 87 հազար 167-ը՝ 10.000+40 հազար դրամ:

Share