News Image

«ՔՊ-ում ևս պատգամավորներ են սարքում». Տարոն Չախոյան

«Հայաստան դաշինքի պատգամավորներից մեկը՝  Գեղամ Նազարյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անգրագիտությունն է որակել ավելի վաղ արած հայտարարությունս առ այն, որ նույն դաշինքի 4 անդամները մանդատից հրաժարվեցին, որպեսզի Քոչարյան կրտսերին պատգամավոր սարքեն։ 

Պատգամավորը նաև զուգահեռներ է անցկացրել Հայաստան դաշինքի և  ՔՊ-ի միջև, հայտարարելով թե ՔՊ-ում ևս  պատգամավորներ են սարքում, ինչպես նաև մեղադրել է ֆեյքերով հնչեցրածս միտքը տարածելու մեջ։

Ստորև ներկայացնեմ մի քանի անհերքելի փաստեր։

✅ ՔՊ-ում երբեք կուսակցության անդամները մանդատից չեն հրաժարվել, որևէ մեկին պատգամավոր սարքելու համար։

✅  ՔՊ-ում կուսակցությունը երբեք չեն ծառայեցրել որևէ անձի   շահերին։

✅ ՔՊ-ում երբեք որևէ մեկին չեն սարքել պատգամավոր քրեական պատասխանատվությունից ազատելու համար։

✅ Իմ ասելիքը ես հայտնում եմ իմ դեմքով, հետևաբար անհիմն են ֆեյքերով հայտարարություններս տարածելու մասին մեղադրանքները։

✅ Եվ ի վերջո՝  շարունակում եմ պնդել, Հայաստան դաշինքում մանդատներից հրաժարվեցին Քոչարյան կրտսերին պատգամավոր շինելու ու քրեական պատասխանատվությունից ազատելու համար»։

Տարոն Չախոյան

Share