ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Embraer ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Ինքնաթիռում եղել են Wagner ընկերության աշխատակիցներ։
«Ինչ վերաբերում է ավիավթարին, ապա առաջին հերթին ուզում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, դա միշտ էլ ողբերգություն է, և եթե իսկապես եղել է, և նախնական տվյալները վկայում են, որ եղել են «Վագներ» ընկերության աշխատակիցները, ես կցանկանայի նշել, որ դրանք մարդիկ են, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր ընդհանուր գործում»,- ասել է Պուտինը։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի