ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել «իսրայելական մոդելով», քանի դեռ երկիրը չի անդամակցել ՆԱՏՕ-ին։
Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, այս գործընթացը «ժամանակ է պահանջում բոլոր պայմանները կատարելու համար»։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «այդ հարցը մանրամասնորեն քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»։
«Ի թիվս այլ բաների, ես ասացի, որ Միացյալ Նահանգները, քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, որը որոշակի ժամանակ կպահանջի, պատրաստ կլինի ապահովել այն անվտանգությունը, որը մենք ապահովում ենք Իսրայելին՝ մատակարարելով զենք, սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են պաշտպանության համար», - ասել է Բայդենը։ ասել է՝ ընդգծելով, որ դա հնարավոր կլինի «հրադադարի եւ խաղաղության համաձայնագրերի կնքման» պայմանով։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա կազմակերպել»,- եզրափակեց նա։
Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի