News Image

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարի համապատասխան որոշումը տարածել է Սպիտակ տունը։

Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը նախատեսում է 2008, 2010, 2011, 2015, 2016 և 2017 թվականներին ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում։ Այն ժամանակ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցները, մասնավորապես, ուղղված էին Փհենյանի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց առաքման միջոցների տարածումը կանխելուն։

Բայդենը երեքշաբթի օրը պատժամիջոցները երկարաձգելու որոշումը վերագրել է «Կորեական թերակղզում զենքի տիպի տրոհվող նյութերի տարածման վտանգը և Հյուսիսային Կորեայի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, որոնք շարունակում են արտակարգ և արտառոց վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»։ «Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ իրավիճակների ազգային ռեժիմը, որը սահմանվել է 13466 գործադիր հրամանով Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Թարգմանությունը` Խոսնակ Լրատվականի

Share