News Image

Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասին

«Քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել: Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելությամբ»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպին :

«Ի դեպ, ոչ միայն քահանաների, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց:

Բոլոր քահանաները պետք է հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցուն, ժողովրդին, ոչ թե Քոչարյանի և օլիգարխների շտաբում Քոչարյանին և օլիգարխներին»,- ասել է նա:

Share