News Image

Հնդկաստանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը խրվել է թարմ բետոնի մեջ

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին տեղափոխող ուղղաթիռը վայրէջքի ժամանակ խրվել է թարմ բետոնի մեջ, հաղորդում է Hindu-ն:

Սկզբում ուղղաթիռը պետք է վայրէջք կատարեր Նիլաքկալում, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները ստիպել են վերջին րոպեին փոխել երթուղին։ Պաշտոնյաները բացատրել են, որ ուղղաթիռի վայրէջքի հրապարակը պատրաստ է եղել նախագահի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ բետոնե մակերեսը լիովին չի հասցրել կարծրանալ խոնավ եղանակի պատճառով։

Հաղորդվում է, որ նախագահը չի տուժել և շարունակել է իր ճանապարհորդությունը նահանգով մեկ մեքենայով։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հրշեջները փորձել են դուրս քաշել ուղղաթիռը։

 

Share