News Image

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած փոխպատվաստման վիրաբույժ Բեն Այվորին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած փոխպատվաստման վիրաբույժ Նիզամ Մամուդին, Բրիտանիայի «NHS Blood & Transplant» կառույցի դոնորության ազգային կրթական ծրագրի ղեկավար Բեն Այվորին և ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նպատակը` մեր երկրում դոնորական փոխպատվաստման` շատ կարևոր այս ոլորտի զարգացմանը միտված ուղենիշների ու կոնկրետ քայլերի մշակումն ու իրագործումն է:
Համագործակցության շրջանակում մեր բժիշկների համար կիրականացվի ուղեղային մահվան ախտորոշման վերաբերյալ ուսուցում` տեսական և գործնական տարբերակով. այն կվարի բրիտանացի մասնագետը:

Հանդիպմանը կարևորվել է այս շատ զգայուն ոլորտում` հանրային իրազեկումից մինչև հարազատների հետ հաղորդակցություն ու վիրաբուժական տեխնիկա` պրոֆեսիոնալ մոտեցման անհրաժեշտությունը. ինչին էլ միտված է լինելու մասնագետների հետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Share