News Image

Սեփական երկրի դեմ աշխատելը էլ ո՞նց է լինում. լավ, մենք սրանց այսքանից հետո ինչպե՞ս վերաբերվենք. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Եզրասին, Ալեքսանդր Նևսկու շքանշան շնորհելուն։

«Եթե կա մեկը, որ դեռ կարծում է, որ սա ու իր եղբայրը մեր թշնամու վրա չեն աշխատում, ինչպես, օրինակ ես տարիներով պնդում եմ, մի ամաչեք այստեղ գրեք։

Սեփական երկրի դեմ աշխատելը էլ ո՞նց է լինում։ Լավ, մենք սրանց այսքանից հետո ինչպե՞ս պետք է վերաբերվենք։ Եթե սա ինքնալյուստրացիա չէ, ապա ի՞նչ է»,- գրել է Ստեփանյանը:

Share