«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, սահմանազատման կանոնակարգին, որը վավերացվել է Ազգային ժողովում, և մնացած բոլոր համաձայնություններին, որոնք առաջիկայում ձեռք կբերվեն:
«Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը՝ խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, իմ պատկերացմամբ, ոչ մի շահագրգռություն չի ունենալու Ադրբեջանը՝ խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռություն չի ունենալու Թուրքիան՝ խաթարել այդ գործընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև և մնացած բոլոր երկրները ևս»,- ասաց նախարարը: