News Image

Դա նախատեսված է իր հանրության համար, չեմ ուզում մեկնաբանել. Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին

«Դա նախատեսված է իր ներքին հանրության համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ  ցանկանում: Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դա անշնորհակալ գործ է: Շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքն իր երկրի համար  իր անունն է տալիս, շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր Ալիևի հայտարարությանը, թե իբր ադրբեջանցիների վերադարձը  Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։

Հարցին՝ արդյոք հայտարարության մեջ սպառնալիք չկա, Սիմոնյանը պատասխանեց . «Ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել,  հակառակը տեսել եմ՝ «մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»»:  

Share