News Image

Հայաստանի քննչական կոմիտեի համար որևէ քաղաքական գործ գոյություն չունի. Արթուր Պողոսյան

«Հայաստանի քննչական կոմիտեի համար որևէ քաղաքական գործ գոյություն չունի»:

Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։ 

«Մեր համար որևէ տարբերություն չկա։ Այդ ձեր համար կան քաղաքական դրդապատճառներով գործեր։ Մեր մոտ այդպիսի հասկացություններ չկան»,- հավաստիացրել է Պողոսյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։

Նրա խոսքով՝ քննիչներից ձերբակալման պահանջով ստացված հարցումների թիվը զգալիորեն նվազել է։

Share