News Image

Փորձանմուշների փորձարկումից հետո կունենանք ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն. Պապիկյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ԶՈՒ բարեփոխումների գործընթացի շրջանակում նոր համազգեստ ունենալու հարցին:

«Մենք ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին. խոսքը մի քանի հազար փորձանմուշների մասին է, ինչը պետք է հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում, որից հետո մենք կունենանք գնման գործընթաց, և ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն»,- ասաց նա՝ հավելելով, որ գործընթացն իր բնականոն հունով ընթանում է:

Share