ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին չինական հին փիլիսոփայությունից մի հատված է մեջբերել:
«Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը, ում պակասում է ձգողականությունը, չի կարող լինել հեղինակություն, և նրա կրթությունն էլ միշտ կմնա մակերեսային: Բարձր արժանիքներով մարդու համար առաջնայինը հավատարմությունն ու վստահելիությունն են: Նա չի ընկերանում իրերից ցածր բարոյականություն ունեցողների հետ: Իսկ երբ սխալվում է, չի վախենում ուղղել իր սխալը»: (մ. թ. ա. 551-479 թ.թ)
Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդն ուտում է առանց փորը լցնելու, կեցարան ընտրում է առանց հարմարավետություն պահանջելու, աշխատավայրում ջանասեր է, խոսքի մեջ՝ խոհեմ: