News Image

Լսել, կարդալ օրիգինալ տարբերակը՝ նախքան քլիքաբեր վերնագիր դնելը. ՔԿ նախագահի խոսքը խեղաթյուրվել է. Ավդալյան

ABC Media լրատվական կայքում հրապարակված և ԶԼՄ-ներում տարածվող նյութում խեղաթյուրվել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի խոսքը:

Այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«Մասնավորապես՝ «ՔԿ նախագահը հորդորել է շնորհակալ լինել, որ չի ձերբակալել հոգևորականներին» արտահայատությունը չի պատկանում Քննչական կոմիտեի նախագահին:

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահ

Արթուր Պողոսյանն ասել է հետևյալը՝ մեջբերում եմ՝

«…երբ ծանուցված անձը չի գալիս և երբ դա հարգելի չէ, քննիչն արդեն բերման ենթարկելու մասին որոշում է կայացնում: Բա ինչի՞ չեք նշում, որ երբ իրենք հայտարարություն տարածեցին, որ մասնակցելու են, դրան չհաջորդեց բերման ենթարկելու մասին որոշում կայացնելը, ինչի՞ չեք նշում, եթե ըստ Ձեզ, քննիչի՝ էդ օրը ծանուցում ուղարկելն այլ գործոնով էր պայմանավորված…»:

Ուզում եմ հավատալ, որ նման վերնագիրը՝ «բերման ենթարկելը» «ձերբակալելուց» չտարբերելու հետևանք է:

Խնդրում և հորդորում եմ՝ միշտ լսել/կարդալ օրիգինալ տարբերակը՝ նախքան քլիքաբեր վերնագիր դնելը»,- սոցցանցի իր էջում գրել է Ավդալյանը:

Share